Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 
  • Իրանը գոհ է Վիեննայի բանակցություններից

    Իրանը գոհ է Վիեննայի բանակցություններից

    07.04.2014| 00:31
    Իրանի պատվիրակության ղեկավար Համիդ Բաեդինեժադը հայտարարել է, որ Վիեննայում կայացած՝ Իրանի և վեցյակի՝ փորձագիտական մակարդակով երկխոսությունները արդյունավետ են եղել: «Տեխնիկական բանակցություններն օգնում են ավելի լավ հասկանալ մեր դիրքորոշումները»,- Իրանի ԶԼՄ-ներին տված մամլո ասուլիսում հայտարարել է նա:
  • Քեթրին Էշթոնը կարևորում է քաղաքական երկխոսության շարունակումը

    Քեթրին Էշթոնը կարևորում է քաղաքական երկխոսության շարունակումը

    07.04.2014| 00:30
    Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ի և ՈՒկրաինայի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելը կարող է դրական արդյունք ունենալ Ռուսաստանի տնտեսության համար՝ Բրյուսելում ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
  • Սեյրան Օհանյան. «Առաջարկ չի եղել»

    Սեյրան Օհանյան. «Առաջարկ չի եղել»

    07.04.2014| 00:29
    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ծաղկաձորում անդրադառնալով իր՝ վարչապետ նշանակվելու մասին խոսակցություններին, ասել է, որ իր համար պատիվ է և հպարտանում է, որ կառավարության գործունեության մեջ դերակատարություն ունի և դասվել է այն թեկնածուների շարքում, ում անունը կարող է շրջանառվել:
  • Նարեկ Սարգսյանը` Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ

    Նարեկ Սարգսյանը` Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ

    07.04.2014| 00:28
    Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ է ընտրվել ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` փոխարինելով նախկին ատենապետ Ջիմ Թորոսյանին:
  • «Պետք է ստեղծել հակազդող մարմին»

    «Պետք է ստեղծել հակազդող մարմին»

    06.04.2014| 23:24
    «Հայաստանի մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հրապարակախոս Գայանե Առուստամյանը կարծիք հայտնեց, որ այսօր կան ԶԼՄ-ներ, որոնք զբաղված են հասարակական կարծիքը մանիպուլացնելով, հանրությանը վախի մեջ պահելով: Նա նշեց, որ ինքն առավոտյան կարդացել է մի լուր, թե իբր Լեռնային Ղարաբաղից 1500 գրոհային դեսանտ է իջել Քեսաբում:
  • «Քրեաօլիգարխիկ համակարգը հաստատում է իր դիկտատուրան»

    «Քրեաօլիգարխիկ համակարգը հաստատում է իր դիկտատուրան»

    06.04.2014| 23:21
    ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Հայաստանի մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց, որ ավարտին է մոտենում քրեաօլիգարխիկ համակարգի կողմից դիկտատուրայի հաստատումը:
  • «Հայ քաղաքական միտքը նմանվում է «կոստան-նստան»-ի»

    «Հայ քաղաքական միտքը նմանվում է «կոստան-նստան»-ի»

    06.04.2014| 23:18
    Այսօր «Հայաստանի մարտահրավերները» թեմայով քննարկմանն էին ներկայացել հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ, որոնց մտահոգում են Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները:
  • Սեյրան Օհանյան. «Ցանկացած ոչ ճիշտ տեղեկություն կարող է ազդել ՀՀ և ԼՂՀ կերպարի վրա»

    Սեյրան Օհանյան. «Ցանկացած ոչ ճիշտ տեղեկություն կարող է ազդել ՀՀ և ԼՂՀ կերպարի վրա»

    06.04.2014| 16:32
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի եզրափակիչ օրը՝ ապրիլի 6-ին, լրագրողների հյուրը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն էր։ Լրագրողների հետ հանդիպմանը պարոն Օհանյանն անդրադարձավ տեղեկատվական անվտանգության խնդիրներին։
  • Boeing-ը պահեստամասեր կմատակարարի Իրան

    Boeing-ը պահեստամասեր կմատակարարի Իրան

    06.04.2014| 13:04
    Ամերիկյան Boeing ընկերությունը հայտարարել է, որ ստացել է ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլտվությունը՝ առևտրային օդանավերի պահեստամասեր Իրան արտահանելու համար:
  • Ադրբեջանը և Թուրքիան գազամուղ կկառուցեն դեպի Եվրոպա

    Ադրբեջանը և Թուրքիան գազամուղ կկառուցեն դեպի Եվրոպա

    06.04.2014| 13:01
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են աշխուժացնել դեպի ԵՄ գազամուղի շինարարությունը: